Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ


20:45 , 12 հունվար, 2015

Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։

Զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։

Սերգեյ Լավրովը խնդրել է ցավակցություններ փոխանցել ոճրագործության զոհերի հարազատներին և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։