Երաժշտությունը կարող է այլընտրանք լինել ցավազրկող դեղամիջոցներին


21:05 , 12 հունվար, 2015

Երաժշտությունը կարող է այլընտրանք լինել ցավազրկող դեղամիջոցներինLife.panorama.am-ը գրում է․

Չիկագոյի Հյուսիս-արեւմտյան համալսարանի մասնագետները գտել են միջոց, որը լուրջ վիրահատության ենթարկված փոքրիկներին կարող է ազատել ցավի զգացումից: Նման միջոց է ձայնային թերապիան: Ընդ որում, կարեւոր չէ, թե ինչ են լսում փոքրիները` դասական երաժշտություն, քանթրի, ռոք թե փոփ: Կարեւոր է, որ փոքրիկն ինքն ընտրի իրեն հաճելի կատարումը կամ աուդիո գիրքը:

Ամերիկացի գիտնականները նման եզրահանգման են եկել` ուսումնասիրելով հնարավոր այլընտրանքներն օփիոնատիպ ցավազրկողները, որոնք հաճախ են երեխաների համար կողմնակի ազդեցություն ունենում կամ ալերգիա առաջացնում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ