Եկեք հարգենք լուսակրի փոքրիկ մարդուկին. կոչ փողոց անցնողներին


20:53 , 1 հոկտեմբեր, 2012

Է՜յ, իմ լավ բարեկամ, տեսնու՞մ ես՝ կարմիր է: Հապա Էլ ինչու ես ոտքդ մեկնում սպիտակ գորգին: Քեզ չե՞ն ասել, որ փողոցը կանցնես ՄԻԱՅՆ կանաչ լույսի վառվելուն պես՝անկախ քո շտապելուց, հազար ու մի գործ ունենալուց, ընկերուհուդ տեսնելու անհամբեր զգացումից... Բա որ հանկարծ կարմիր լույսի տակ անցնես ու ընկնես մեքենայի տակ: Եվ ահա այդ ժամանակ էլ դու իսկապես կուշանաս, սիրելիս(Ծիծաղ):Հետո էլ կասեն, թե վարորդն էր մեղավոր: Խե՜ղճ վարորդ... Իմ Հայ եղբայրներ ու քույրեր, եկեք հարգենք լուսակրի փոքրիկ մարդուկին՝ ապահովելով Մեր անվտանգ «քայլերթը» հայաստանյան դարաբույր ու հյուրընկալ փողոցներով: