Գյումրիում վիրավորված երեխան վերք է ունեցել կրծքի շրջանում. վիրահատությունն ավարտվել է


17:21 , 12 հունվար, 2015

Lurer.com-ը գրում է․

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են: Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առոջական վիճակը գնահատում են ծանր: