16:48 , 12 հունվար, 2015Հունգարացի տաղանդավոր նկարչուհի Բոգի Ֆաբիանը զբաղվում է բնակարանների դիզայներական աշխատանքով։ Նա մասնավորապես ներկում է պատերն ուլտրամանուշակագույն ներկերով։ Առաջին հայացքից թվում է, թե նրա ստեղծագործություններում ոչ մի առանձնահատուկ բան չկա, սակայն բավական է քաշել բոլոր վարագույրները և անջատել լույսերը, ու ինտերիերը բոլորովին այլ տեսք կստանա։ Այն անմիջապես կնմանվի ինչ-որ հեռավոր մոլորակի։ Շատերն այս նկարչուհու ստեղծագործությունները պատկերավոր կերպով անվանում են միկրոտիեզերք։ Դրանցում իսկապես ինչ-որ վերերկրային բան կա։
Բոգիի որմնանկարները բաժանվում են երեք հինական խմբի՝ 1. այսպես կոչված «ցերեկային որմնանկարներ», որոնք կարելի է տեսնել առանց լույսերն անջատելու, 2. որմնանկարներ, որոնք հնարավոր է տեսնել միայն ուլտրամանուշակագույն լույսերի ներքո և 3. որմնանկարներ` նկարված մնացորդային լուսարձակմամբ ներկերով։
Որմնանկարչությունը Բոգի Ֆաբիանի միակ զբաղմունքը չէ։ Նա նաև բոդի արտով է զբաղվում, ինչպես նաև նկարազարդում կերամիկայից պատրաստված արտադրանքները։ Ներկայումս երիտասարդ նկարչուհին բնակվում ու ստեղծագործում է Վիեննայում։ 




