ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ


16:02 , 12 հունվար, 2015

ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբPanorama.am-ը գրում է․

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Օպերատիվ-հետախուզական խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Խմբի անդամները մեկնել են դեպքի վայր:

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ Գյումրի մտնող և դուրս եկող ճանապարհահատվածներում դեպքի հետ կապված ուժեղացված ծառայություն է իրականացվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ