15:42 , 12 հունվար, 2015
Ոստիկանությունը որոնում է Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին:
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:
Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: