15:35 , 12 հունվար, 2015
Aravot.am-ը գրում է․
Արդեն 12 տարի է՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Գրիգոր Եսայանը չի կարողանում քայլել: Արցախի պաշտպանության բանակում ծառայելու հենց առաջին շրջանում նրա հետ դժբախտություն է պատահել: Պատմում է, որ զորամասում նախ ոտքերը ցավեցին, այդ մասին հայտնեց իր ղեկավարությանը, հետո արդեն իրադարությունն ավելի վտանգավոր թվաց, երբ նույն խնդիրն ունեցան այլ զինվորներ եւս: Գրիգոր Եսայանի վիճակը վատթարացավ, նրան եւ ընկերներից մի քանիսին տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ հետո արդեն ուղղաթիռով՝ էրեբունու բժշկական կենտրոն: «Էրեբունի բժշկական կենտրոնում ամիսուկես մնացել եմ կոմայի մեջ: Կոմայից դուրս գալուց հետո տեղափոխել են Մուրացանի հիվանդանոց, որտեղ կոկորդս էին բացել, օդ էին տալիս: Անցյալ տարի էլ ոտքս միջմկանային պլաստիկ վիրահատություն արեցին»,- պատմում է նա: Ասում է, որ զորամասում մի քանի զինվորների հետ պատահածը բժիշկները ախտորոշել են թունավորում: Ըստ Գրիգորի՝ զինվորներից ամենածանր վիճակում գտնվողը ինքն էր, սակայն հրաշքով փրկվում է, եւ նույնիսկ վիճակի դրական փոփոխություն է նկատվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ