Ինչպես կեղծ կտրոնը փրկեց ձեռնարկատիրոջը սննկացումից


15:06 , 12 հունվար, 2015

Մի ձեռնարկատեր մինչև կոկորդը խրվել էր պարտքերի մեջ և ստեղծված իրավիճակից ելք չէր տեսնում։ Պարտատուներն ամեն օր խեղդում էին նրան՝ հետ պահանջելով իրենց տված գումարը։ Այդ մարդը դուրս եկավ այգի, որպեսզի մի փոքր կտրվի իր խնդրիներից ու թարմ օդ շնչի, սակայն սննկանալու մասին մտքերը նրան հանգիստ չէին տալիս։ Մինչ նա մտազբաղ նստած էր նստարանին, նրան մոտեցավ մի տարեց մարդ և ասաց.

-          Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։

Ձեռնարկատերը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսում էր նրան և վերջում ասաց.

-          Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։

Նա հարցրեց ձեռնարկատիրոջ անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց, ապա տվեց կտրոնը զարմացած ձեռնարկատիրոջը՝ ասելով.

-          Վերցրեք այս գումարը։ Կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կկարողանաք վերադարձնել ինձ այս գումարը։

Տղամարդը քար էր կտրել։ Նա չհասցրեց անգամ շնորհակալություն հայտնել ծերունեն, քանի որ վերջինս անմիջապես անհետացավ ամբոխի մեջ։ Ձեռնարկատերը նայեց կտրոնին և տեսավ, որ գումարի դաշտում գրված էր կես միլիոն դոլար, իսկ տակը գրված էր «Ջոն Ռոկֆելլեր» անունը։ Ձեռնարկատիրոջ համար գաղտնիք չէր, որ Ջոն Ռոկֆելլերն աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր։ Նա միայն չէր հասկանում, թե ինչպես պատահեց, որ նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։ Անսպասելի պատահարից ուրախացած ձեռնարկատերը մտածեց.

-          Աստված իմ, ես մի ակնթարթում կկարողանամ լուծել իմ բոլոր ֆինանսական խնդիրները։

Այնուամենայնիվ, ձեռնարկատերը որոշեց առժամանակ պահարանում պահել գումարը։ Միայն այն միտքը, որ իր ձեռքի տակ այդքան գումար կար, օգնում էր ձեռնարկատիրոջը սեփական բիզնեսը զարգացնելու եղանակներ մշակել։ Ծերունու հետ հանդիումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունը։ Նա շահավետ գործարքներ կնքեց և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, ու մի տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.

-          Այնպես ուրախ եմ, որ վերջապես կարողացա բռնել նրան։ Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել։ Նա հաճախ փախչում է տնից ու պատմում անցորդներին, թե ինքը Ջոն Ռոկֆելլերն է։

Ձեռնարկատերն ապշել էր։ Ողջ տարվա ընթացքում նա հոլի պես պտտվում էր ու անդադար զբաղվում սեփական բիզնեսի զարգացմամբ, գնում ու վաճառում զանազան ապրանքներ՝ վստահ լինելով, որ նեղն ընկնելու դեպքում ինքը կարող է հույսը դնել կես միլիոն դոլարի կտրոնի վրա։ Հանկարծ նրա մեջ կասկած ընկավ, որ գուցե կտրոնն իսկի իսկակակն էլ չէ։ Այնուամենայնիվ, նա հասկացավ, որ անկախ նրանից՝ կտրոնն իսկական էր, թե կեղծ, չփոխեց իր կյանքը։ Իր կյանքը փոխվեց դեպի լավը այն ինքնավստահության շնորհիվ, որը նա ձեռք բերեց ծերունու հետ հանդիպումից հետո։ Հենց այդ ինքավստահությունն էլ նրան ուժ տվեց հասնել իր հաջողություններին ու մեծ կարողություն դիզել։