14:47 , 12 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Գյումրի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Tert.am-ին նոր մանրամասներ ներկայացրեց Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության դեպքից։
Մասնավորապես, ըստ նրա՝ մոտ 1000-ից ավելի մարդ է հավաքվել շենքի մոտ, որտեղ այսօր առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։ Շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ կան:
«Առավոտյան տանտիրուհու քույրը ժամը 10-ի կողմ եկել է հյուր, դուռը բաց է եղել, մտել, տեսել է, որ գնդակահարված են բոլորը, վեց ամսական երեխան՝ վիրավորված, որին տարել են հիվանդանոց: Տեսել է քրոջը, որի երեսը լրիվ ջնջխված է եղել, հետո տեսել է վերմակների տակ գնդակահարված են բոլորը: Հարևանուհին էլ գիշերը ժամը 6:20 –ին ձայն է լսել ու երեխայի, մտածել է՝ թեթև երկրաշարժ է»,- ասաց Լևոն Բարսեղյանը, ով զրուցել է տանտիրուհու քրոջ հետ:

