14:39 , 12 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է․
Քանի որ իշխանությունները որևէ ռեսուրս չունեն դիմադրելու ոչ իշխանականների գործողություններին, Երանոսյաններին մեջտեղ գցեցին, տարբեր «մուտիլյովկաներ» արեցին. նրանք տարբեր կայքերով փորձում են պառակտում առաջացնել համաժողովրդական շարժման լիդերների միջև: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը` անդրադառնալով լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկությանը՝ համաձայն որի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք համաժողովին, քանի որ նպատակահարմար չի գտնում Տիգրան Կարապետյանի, Գառնիկ Իսագուլյանի, Արամ Հարությունյանի հետ նույն հարթակից հանդես գալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ