Անվտանգության նկատառումներից ելնելով Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհը փակ է


12:52 , 12 հունվար, 2015

Armtimes.com-ը գրում է․

Երեկ Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձից հետո անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին փակ է Երեւան-Թբիլիսի հիմնական ճանապարհը. այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանըՙ հավելելով. «Թբիլիսի հնարավոր է գնալ մյուսՙ  ռեզերվային ճանապարհով, որն անցնում է Ոսկեպար գյուղով: Մոտ օրերս կբացվի հիմնական ճանապարհը»:

Գյուղապետի փոխանցմամբ սահմանն այս պահին խաղաղ է:  
«Գիշերը ժամը 24:00-ից մինչև այժմ սահմանը դեռևս խաղաղ է: Մինչ այդ անընդհատ կրակոցներ են հնչել, փոխհրաձգություն է տեղի ունեցել»,- մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Սահակյանը:

Գյուղապետը նշեց նաեւ, որ երեկոյան տեղի ունեցած փոխհրաձգությունների հետեւանքով հայկական կողմը միայն նյութական վնասներ է կրել: «Ինչ-որ բեկորներ են ընկել բնակարաններից մեկի մեջ»,- մանրամասնեց Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ