Համացանցում հայտնվել է Փարիզում ահաբեկիչներից մեկի տեսահաղորդագրությունը


13:00 , 12 հունվար, 2015

Lurer.com-ը գրում է․

Համացանցում հայտնվել է 32-ամյա իսլամիստ Ամեդի Կուլիբալի տեսահաղորդագրությունը, ով պատանդներ էր վերցրել Փարիզի կոշերային խանութում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Հունվարի 11-ին անհայտ անձանց կողմից տեղադրված տեսագրությունում Կուլիբալին ասել է, որ «Իսլամական պետության» անդամ է հանդիսանում: Ավելի վաղ ենթադրվել էր, որ Ֆրանսիայի ահաբեկչությունների ետևում կանգնած է «Ալ Քաիդան»:

Ահաբեկիչը հայտարարել է, որ գործել է իր եղբայրներ Սաիդ ու Շերիֆ Կուաշիների հետ, ովքեր ահաբեկչական հարձակում են իրականացրել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա:

Հիշեցնենք, որ Կուլիբալին սպանել է չորս պատանդների կոշերային խանութում, նա նաև կասկածվում է ոստիկան-կնոջ սպանության մեջ: Ահաբեկիչը սպանվել է ոստիկանության կողմից: