Ես չեմ կառավարում «Բարսելոնա»-ն. ընդամենը խաղացող եմ. Մեսսի


12:02 , 12 հունվար, 2015

_80199301_messi1in.am-ը գրում է․

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է կատալոնական ակումբից հեռանալու հնարավորության մասին շրջանառվող լուրերը: Այդ մասին ֆուտբոլիստը խոսել է ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես չեմ պատրաստվում հեռանալ «Բարսելոնա»-ից: Երբևիցե չեմ ցանկացել անել դա: Շշուկներ եմ լսել, որ բանակցում եմ «Չելսի»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում:

Լուրեր էին շրջանառվում, որ վատ հարաբերություններ եմ ունեցել Գվարդիոլայի, Էտո’Օ-ի, Իբրահիմովիչի և Բոյանի հետ: Ասում են, որ ես սիրում եմ ազատվել մարդկանցից: Դա ճիշտ չէ: Հոգնել եմ անհիմն ասեկոսեներից: Ասում են, թե ես կառավարում եմ թիմը: Դա այդպես չէ: Ես չեմ կառավարում «Բարսելոնա»-ն: Ընդամենը խաղացող եմ»,- ասել է Մեսսին: