10:14 , 12 հունվար, 2015Newmag.am-ը գրում է․
Կատակն ունի՞, արդյոք, սահմաններ: Այո, կան էթիկական ակնհայտ սահմաններ: Չի կարելի ծիծաղել թույլերի վրա, հիվանդների վրա, ֆիզիկական արատների վրա: Եվ վերջ: Մնացած ամեն ինչում չեն կարող լինել սոցիալ, կրոնական կամ քաղաքական տաբուներ: Կատակը ճշմարտության սրված տարբերակն է: Ծիծաղելի է, քանի որ ճիշտ է: Եթե ծիծաղում ենք կարիկատուրայի վրա, ուրեմն այն ճշմարիտ է: Եթե վիրավորվում ենք կարիկատուրայից, ուրեմն այն նման է ստացվել: Եթե նման չլինի, ոչ ոք չի ծիծաղի, ոչ ոք չի վիրավորվի: Կատակի և վիրավորանքի միջև ընկած նուրբ սահմանը որոշում է դատարանը՝ քաղաքակիրթ երկրում:
Սատիրան կատակի այն տեսակն է, որը սրված ճշմարտությանն ավելացնում է ինտելեկտուալ խայթոցի հիպերբոլիկ թույնը: Սատիրան պրովոկատիվ ժանր է: Կատակը, սատիրան, սուր կատակը կիրթ մարդու ապտակի պես են. ցնցում են, ստիպում են մտածել: Սատիրան, կարելի է ասել՝ սադրում է մտածել: Սատիրան պետք է ստիպի, որ մարդ ծիծաղի ու ցնցվի նմանությունից: Երբ ծիծաղում ենք ու հետո սարսափում այն մտքից, թե որքան նման է ստացվել, ուրեմն գործ ունենք ճշմարտության հետ:
Ծաղրանկարը ծիծաղելի է, որովհետև այնտեղ ճշմարտությունն է ներկայացված: Ահա ինչու սատիրան ու սատիրիկները հայտնվում են ավտորիտար և տոտալիտար ռեժիմների թիրախում: Բոլոր բռնակալները՝ Ստալինը, Հիտլերը, Կիմ Չեն Իրը, նախ իրենց են ենթարկել ազատ խոսքն ու իրենցով են արել կարիկատուրան: Բռնակալի աստվածացման դարաշրջանում նրա հասցեին արված կատակն անձեռնմխելի իշխանավորին ակնթարթորեն դարձնում է խոցելի, ոչ սարսափելի, ամենակալին դարձնում է ոչնչություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ