Չեմ հերքի. Մխիթարյանն իսկապես մեր ուշադրության կենտրոնում է. Մարոտա


09:23 , 12 հունվար, 2015

1in.am-ը գրում է․

Henrikh-Mkhitaryan1

Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ թուրինյան ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև «Պորտու»-ի պաշտպան Ռոլանդուի ծառայություններով:

«Չեմ հերքի. Մխիթարյանն իսկապես մեր ուշադրության կենտրոնում է: Հետաքրքրված ենք նաև Ռոլանդուի ծառայություններով:

Նրանք երկուսն էլ համապատասխանում են մեր թիմի խաղային փիլիսոփայությանը»,- իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը մեջբերում է Մարոտայի խոսքերը: