Հայկական կողմն ադրբեջանական կողմին թույլատրել է միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը


09:31 , 12 հունվար, 2015

Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումներն արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը: