Մոզամբիկում գարեջրի թունավորումից մահացել է ավելի քան 50 մարդ


08:42 , 12 հունվար, 2015

1in.am-ը գրում է․

poisonous-beer-kills-56.si

Մոզամբիկում գարեջրի թունավորումից մահացել է 52 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ևս 51 մարդ հոսպիտալացվել է սուր թունավորմամբ:

Իշխանությունները պնդում են, որ տուժածները կոկորդիլոսի լեղիով թունավորված գարեջուր են խմել հուղարկավորության ժամանակ:

Հետաքննությունը ցույց է տվել, որ թունավորվել են միայն նրանք, ովքեր ըմպելիքը օգտագործել են միայն օրվա երկրորդ կեսին՝ հավանաբար, երբ այն թունավորվել է: