08:22 , 12 հունվար, 20151in.am-ը գրում է․

Anonymous-ի ցանցահենները հարձակման են ենթարկել ջիհադիստների կայքերից մեկը: Այս մասին հայտնում է Le Soir պարբերականը:
Նշվում է, որ ansar-alhaqq.net կայքը ամենահայտնիներից մեկն է ֆորումների իսլամիստական միջավայրում և իրականացրել է ջիհադի քարոզչություն:
Ավելի վաղ Anonymous-ը հայտարարել էր, որ պատրաստում է պատասխան գործողություններ՝ կապված Charlie Hebdo-ի վրա զինված հարձակման հետ: