Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը


07:40 , 12 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

s00162586

Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը: Անկեղծ ընկերական հարաբերությունները զգալիորեն լավացնում են առողջական վիճակը, պնդում են Հյուսիսային Կարոլինայի համալարանի հետազոտողները, հայտնում է infosmi.net-ը:

Տվյալ փաստի գիտական հաստատման համար պրոֆեսոր Բարբարա Ֆրեդերիքսոնի ղեկավարությամբ գիտնականների խումբը մեկուսկես ամիս փորձեր է անցկացրել համալսարանի 65 աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ:

Այսպես, կամավորները մեդիտացիայի սեանսի ժամանակ պետք է մտածեին իրենց մտերիմների մասին:

Հետազոտողները միևնույն ժամանակ ուսումնասիրել են մասնակիցների սրտի ռիթմը: Պարզվել է, որ մարդիկ, որոնց հետ ընտանիքի անդամներն ու ընկերները թեթև, լավ հարաբերություններ ունեն, իրենց ավելի երջանիկ են զգում մյուսներից:

Նման մարդկանց օրգանիզմը նույնպես անհամատ առողջ է՝ գրեթե բացակայում են տախիկարդիան և սրտի ռիթմի մյուս բոլոր հնարավոր խախտումները:

Ընկերասեր մարդիկ, որպես օրենք, չեն բախվում մարսողության ու ճնշման խնդիրների: Ընկերներ չունեցող մարդիկ ավելի են հակված սթրեսների: