Կալիֆոռնիա նահանգում Քրիս Բրաունի համերգին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է տուժել


05:22 , 12 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

1319529960_20

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սան-Խոսե քաղաքում Քրիս Բրաունի համերգի ժամանակ անհայտ մարդը կրակ է բացել, որի հետևանքով հինգ մարդ վիրավորել են: Այս մասին է հաղորդում Entertainment Weekly պարբերականը:

Այն պահին, երբ «Ֆիեստա» ակումբում հրաձգություն է սկսվել, Բրաունը կատարել է իր ամենահայտնի երգերից մեկը:

Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկների կարծիքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Իրավապահները ձերբակալել են մի քանի կասկածյալի: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: