01:25 , 12 հունվար, 2015
Մի քանի օր էլ Ի.Ալիևը բարբաջում է այն մասին, որ զինադադարի խախտումները և հայերի կողմից մարդկային զոհերը կշարունակվեն, մինչև «օկուպանտները» դուրս չբերեն իրենց զորքերը Լեռնային Ղարաբաղից, այսինքն՝ «Ադրբեջանից»։ Ու հիմա իր այս բարբաջանքն ի կատար ածելու համար որոշել է ամեն օր զինադադարը խախտել ու հայերին մարդկային կորուստներ պատճառել։ Սև և սպիտակ ոչխարների կողմից մի քանի անգամ ավել զոհվածների վրա Ի.Ալիևը թքած ունի, քանի որ դրանք իր համար արժեք չներկայացնող ԻՐ են, որոնց կարելի է զոհաբերել ՉԻՐԱԿԱՆԱՑՈՂ երազանքներն «իրականացնելու» համար։ Այսօր էլ Ի.Ալիևի հրամանով ազերիներն արդեն դիվերսիոն փորձ են իրականացրել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է ութսունամյա Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը։ Մանր կճղակավորներից էլ մեկն է սատկել, որի դիակն, ըստ հայկական կողմի, գտնվում է միջդիրքային տարածքում։ Վաղը ԾԵՐՈՒՆԻԱՍՊԱՆ ազերի զինվորականին կհերոսացնեն, քանի որ կանխել է հայերի կազմակերպած դիվերսիան։ Ոչ վաղ անցյալում հայերից պաթոլոգիկ սարսափած ազեր-կոյունլուները հոգեկան խնդիրներ ունեցող ծերունի Մամիկոն Խոջոյանին էլ էին ԴԻՎԵՐՍԱՆՏ անվանում, ով շուտով մահացավ գերեվարությունից հետ վերադառնալուց հետո։ Իմ կարծիքով՝ Երևանն ու Ստեփանակերտը պետք է այնպիսի պատասխան տան Բաքվին, որ սանձարձակ Ալիևը բավական երկար ժամանակ «սանձահարվի»։ Ու այդ մասին պետք է ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ, այլ ոչ թե պատժել և ՉԽՈՍԵԼ, ինչպես շատ դեպքերում մերոնք անում են։
Հ.Գ. Այս անգամ ազերիները խախտել են Վ.Պուտինի «հեղինակած» ԵվրաԶես-ի անդամ Հայաստանի ՍԱՀՄԱՆԸ։ Հիշեցնեմ, որ մեր ստրատեգիական գործընկերը 2010 թ. հայ-ռուսական պայմանագրով ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ է պաշտպանել նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը։ Հուսով եմ՝ վաղը ՀԱՊԿ-ի «ձայնը» ևս կլսենք։ Իսկ իմ կարծիքն այն է, որ մենք ոչ մեկի վրա էլ հույսերս ՉՊԵՏՔ է դնենք և ինքներս ՊԵՏՔ է պարտադրենք թշնամուն զուսպ մնալ, ինչպես դա արեցինք 1994 թ., երբ վերջինս աղերսում էր զինադադարի մասին փաստաթուղթ ստորագրել ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ և ԵՐԵՎԱՆԻ հետ, որի մասին ինքը միտումնավոր լռում է, իսկ մենք էլ, չգիտես ինչու, չենք ՀԻՇԵՑՆՈՒՄ։