Մենք չեն կարող լինել Շառլի


18:06 , 11 հունվար, 2015

Այս օրերին շատ տարածված է «Ես Շառլի եմ» արտահայտությունը. չգիտես ինչու ֆեյսբուքահայությունը ևս տարվեց այդ հովերով ու մտածեց, որ ինքն էլ կարող է լինել Շառլի: Նման բան չկա: Մենք չեն կարող լինել Շառլի: Շառլի լինելու համար պետք է լինել ազատ, իսկ մենք ազատ չենք: Հետևաբար նախ ազատություն պետք է նվաճենք, ապա նոր փորձենք լինել Շառլի կամ չլինենք` մնալով սովորական ազատ մարդ ու ազատ քաղաքացի: Շառլի լինել նաև պատասխանատվություն է նշանակում: Մենք նույնիսկ մեր հանրային դաշտի պատասխանատվության տերը չենք, ու՞ր մնաց մասնակից լինենք գլոբալ խոսքի ազատության շարժման պատասխանատվությանը: