17:33 , 11 հունվար, 2015
Փարիզի Հանրապետության հրապարակում ավելի քան մեկ մլն մարդ է հավաքվել, որոնք մտադիր են մասնակցել միաբանության երթին` ի հիշատակ ահաբեկչական հարձակումների զոհերի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ բազմաթիվ մասնակիցներ զբաղեցրել են հրապարակին հարակից բոլոր փողոցներն ու խաչմերուկները:
Երթը կհասնի մինչև Ազգերի հրապարակ: Նախատեսվում է, որ այն կմեկնարկի ժամը մոտ 17-ին: