Հետախուզական մարմինները նախազգուշացրել են Եվրոպայում սպասվող ահաբեկչությունների մասին


15:46 , 11 հունվար, 2015
pic_5eb770d1c7af1eea43f618849c078ead

GalaTV.am-ը գրում է.

Հետախուզական մարմինների տվյալները վկայում են, որ ահաբեկչական հարձակումները Եվրոպայում շարունակվելու են, գրում է Bild պարբերականը:

«Տեղի ունեցող ահաբեկչությունները մեզ չպետք է զարմացնեն, մենք կտեսնենք ավելին»,-  թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլիննը, ով 2012-2014 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ի հետախուզական գործակալության տնօրենի պաշտոնը:

Մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության փորձագետները կոտրել են «Իսլամական պետության» ղեկավարների կոդավորված նամակագրությունը: Այդտեղից տեղեկություն են ստացել, որ 4 ահաբեկչական խմբեր, որպես փախստականներ, ներթափանցել են եվրոպական երկրներ:

Փարիզում տեղի ունեցող գործողությունները պետք է ազդանշան լինեին, որ մյուս քաղաքներում ձեռնարկեին լուրջ գործողություններ: Ահաբեկիչների հաղորդագրություններից մասնավորապես շեշտվում է Հռոմը:

Շարունակությունն՝ այստեղ