Գորբաչովը սպառնում է ատոմային պատերազմով


13:56 , 11 հունվար, 2015
Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր

«Մեզ չի հաջողվի գոյատևել առաջիկա տարիներին, եթե որևէ մեկի նյարդերը տեղի տան այս ծայրահեղ թեժ իրավիճակում»,- հայտարարել է ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահը գերմանական «Շպիգել» պարբերականին տված հարցազրույցում։

Ո՞րն է նրա հիմնավորումը։

«Այս տիպի պատերազմն անխուսափելիորեն հանգեցնելու է ատոմային պատերազմի»։ 

Նա նաև ՍՄԿԿ նախկին գլխավոր քարտուղարի իր բարձունքից վիրավորական ձևակերպումներով կշտամբել է Արևմուտքին Պուտինին իշխանությունից զրկելու և Ռուսաստանն անկայունացնելու փորձերի համար՝ կոչելով դրանք «հույժ բթամիտ ու ծայրահեղ վտանգավոր»։ Գորբաչովը մեղադրել է Արևմուտքին, որ չի հիշում դեպի Արևելք ծավալվելու վերջին փորձի դասերը։ 
Թե ում նյարդերը չեն դիմանա՝ գերմանական հանդեսը չի հարցրել։ Չգիտես ինչի, մի հոգի կա, որի նյարդերը տեղի են տալիս՝ Պուտինը։

Իսկ ի՞նչն է ստիպել Գորբաչովին կրկնել պուտինյան խոսնակներից Դմիտրի Կիսելյովի «հույժ բթամիտ ու ծայրահեղ վտանգավոր» սպառնալիքը, թե Ռուսաստանը կարող է Միացյալ Նահանգները ռադիոակտիվ մոխրի վերածել, փոխանակ հիշելու, որ 1994 թ. Բուդապեշտյան հուշագրով ՌԴ-ը ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորն է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, այլև պարտավորվել էր որևէ ՏՆՏԵՍԱԿԱՆ ճնշում չգործադրել նրա հանդեպ (հոդված 3)։

Գորբաչովը, միգուցե նույնիսկ Կիսելյովն ու ինքը՝ Պուտինը, փակ քաղաքական համակարգի զոհերն են, որտեղ քարոզչությունն ամբողջովին փոխարինում է տեղեկատվությանը, ի վերջո, նաև՝ ճշմարտությանը։

Քարոզչություն, որի դոգմաներից մեկը, դեռ «սովետի» տարիներից, վերաբերում է ռուսական զենքի անպարտելիությանը։

Արդյոք վերջին մեկուկես դարի պատերազմները հաստատու՞մ են առասպելը։

Շարունակությունն՝ այստեղ