00:55 , 11 հունվար, 2015
Lurer.com-ը գրում է․
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է թիմ հրավիրել նոր կենտրոնական պաշտպանի:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 43-ամյա մասնագետի գլխավոր նպատակը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռաֆայել Վարանին «Բավարիա» բերելն է:
Գվարդիոլան արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի՝ ժորժե Մենդեշի հետ:
Ավելի վաղ հայտարարվեց, որ Վարանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: