Շոկոլադ ուտելը նպաստում է բարեկազմ մնալուն. հետազոտություն


22:15 , 10 հունվար, 2015

Shabat.am-ը գրում է․

Իսպանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ մեծ քանակությամբ շոկոլադ ուտելը նպաստում է քաշը կորցնելուն:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ իսպանացի հետազոտողներն ուսումնասիրել են 12-17 տարեկան 1500 պատանիների դիետաներն ու առողջ ապրելակերպը 9 եվրոպական երկրներում, ներառյալ Իսպանիան և Բրիտանիան:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր մեծ քանակությամբ շոկոլադ են ուտում, միջին հաշվարկներով ճարպի շատ ցածր մակարդակ են ունենում իրենց օրգանիզմում: Հետազոտության մասնակիցները խոստովանել են, որ անկախ տարվա եղանակից ակտիվ մարզվում են և դիետա են պահում երբեմն: