18:56 , 10 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Տալսա քաղաքում լաբրադորի քոթոթը հայտնվել է վիրահատական սեղանին: Պատճառը տիրուհու մատանին է եղել՝ հաղորդում է Daily News-ը:
Ամուսնական և նշանադրության ադամանդով մատանին արժեցել է մոտ 23 հզ. դոլար և եղել է Ստեֆանի Լեմբի սուրճի սեղանի վրա: Աղջիկը երկու շուն ունի, բայց, ըստ նրա, միանգամից հասկացել է, թե ով է մեղավոր:
«Ես գիտեի, որ դա Սիերան է, որովհետև նա միշտ չարաճճիություն է անում և անհարմար իրավիճակների մեջ է հայտնվում»,- բացատրել է նա:
«Վախենում եմ, որ նա ոչ միայն մատանի է ուտում»,- ասել է նա վիրահատությունից հետո:
Շան ստամոքսում հայտնաբերվել են նաև ոսկորներ և քարեր:
Սիերան հսկողության տակ կլինի մի քանի օր շարունակ, բայց բժիշկները խոստանում են, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի: