ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ


17:57 , 10 հունվար, 2015

Դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։ 
Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի դույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։
Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը` կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները: