Քարվաճառյան սկզբունքներ


17:36 , 1 հոկտեմբեր, 2012

Քարվաճառյանի հիմնարար և անբեկանելի սկզբունքները շրջանակաբար սահմանում են Հայոց պետականակերտման հայեցակարգի և ազգային-պետական քաղաքականության առանցքը: Իմ անդրդվելի համոզմամբ՝ Հռչակագրի հիմնարար սկզբունքների ժխտումը, սահմանափակումը, նվազեցումը կամ ժամանակավոր կեղծիրապաշտական անտեսումը պետք է հանգեցնի դրանց դեմ ոտնձգություն կատարած անձանց հայոց քաղաքական դաշտից լիակատար լուսանցքայնացմանը: Այս իմաստով՝ «պետության վախճանի», ազատագրված տարածքների որևէ հատված հանձնելու, հայ-թուրքական բաժանարար գիծը որպես միջպետական սահման ճանաչելու, հայոց լեզվի բացարձակ կարգավիճակը դավելու և ներկա ապապետական վարչակարգին անձնատուր լինելու ջատագովների հետ ընդհանուր պետականակերտման ճանապարհ անցնելու դույզն իսկ պատեհություն չկա: