15:33 , 10 հունվար, 2015
Aravot.am-ը գրում է․
Կարեն Չիլինգարյանը համարում է, որ կաթնամթերքն անհիմն է թանկացել
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը այսօր՝ հունվարի 10-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ մինչեւ Ամանոր Հայաստանում խայտառակ իրավիճակ ստեղծվեց թանկացումների հետ կապված: Պարոն Չիլինգարյանը համարում է, որ այդ թանկացումները արտարժույթի կտրուկ տատանման արդյունքն էին, որին նպաստեցին նաեւ ոչ բարեխիղճ քաղաքացիները, որոնք հնարավորություն ունեին ազդել այդ տատանման վրա. «Արդյունքում՝ ստացանք ապրանքների կտրուկ թանկացում, նամանավանդ, սննդամթերքների, ինչի պատճառով աղքատության շեմը մեծացավ: Ամռանից առաջ շատ ապրանքներ թանկացան. Նախկինում, եթե մեր ժողովուրդը գնում էր ապրանքները կես կամ մեկ կիլոգրամով, սկսեց գնել գրամներով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ