Կարծում եմ, որ այս դարում յուրաքանչյուր մարդ շատ հեշտությամբ կարողանում է կատարել իր ընտրությունն աթեիզմի և հավատքի միջև


12:41 , 10 հունվար, 2015

Միջկրոնական կամ աթեիստների ու հավատացյալների միջև դիսկուրսն ինձ համար 21-րդ դարի թերևս անիմաստ ու ամենաախմախ քննարկումն է: Էդպիսի քննարկումները գուցե ակտուալ էին 1000 տարի առաջ, բայց ոչ էս դարում, երբ քաղաքակրթությունը զարգանում է ժամ առ ժամ, երբ կրոնի հետևորդներն ու աթեիստները միասին ոչ միայն Մարսը բացահայտելու, այլև այն բնակեցնելու փորձեր են անում: 21-րդ դարում ուղղակի ապուշություն է բանավիճել՝ կա Աստված, թե ոչ, կամ ում Աստվածն է ավելի լավը: Ես կարծում եմ, որ էս դարում յուրաքանչյուր մարդ շատ հեշտությամբ կարողանում է կատարել իր ընտրությունն աթեիզմի և հավատքի միջև, ու էդ ընտրության գործընթացը տեղափոխել ոչ միայն բանավեճի, այլև անձնական վիրավորանքների ու մարդասպանության տիրույթ, խոսում է էն մասին, որ մարդկության որոշ մասն էդպես էլ մնացել է խորը միջնադարում: