ԵՄ-ը կարող է ստեղծել սեփական ռուսալեզու հեռուստաալիք


11:32 , 10 հունվար, 2015

ԵՄ-ը կարող է ստեղծել սեփական ռուսալեզու հեռուստաալիք168․am-ը գրում է․

Deutsche Welle-ի փոխանցմամբ` ԵՄ-ը կարող է ստեղծել ռուսալեզու հեռուստաալիք: ԵՄ-ի կողմից ռուսերենով հեռարձակելը կհանդիսանա ռուսական քարոզչական կամպանիայի պատասխանը: Նոր հեռուստաալիքը կարող է դիտել ԵՄ-ում բնակվող ռուսալեզու բնակչությունը և ոչ միայն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Լիտվայի ու Էստոնիայի ներկայացուցիչները Եվրահանձնաժողովից պահանջել էին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ Ռուսաստանի քարոզչական կամպանիայի դեմ: Նրանք ընդգծել են, որ ռուսական քարոզչությունը խոչընդոտում է ԵՄ-ի ու Արևմուտքի միասնությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ