11:15 , 10 հունվար, 2015
Չես կարող որևէ մեկին ստիպել սիրել քեզ, հաճախ եմ նկատում, որ ոմանք դա անում են` ահաբեկելով, հոգեպես ճնշելով, վախացնելով, խղճահարություն առաջացնելով, սպառնալով, խանդի տեսարաններով: Դիմացինի հանդեպ պետք է ընդամենը ճիշտ վերաբերմունք ցուցաբերել՝ երբեք չդիպչելով նրա՝ ազատ կամք ունենալու իրավունքին:
Մենք` գրեթե բոլորս, մանավանդ հայ տղամարդիկ, մի տեսակ մոռանում են, որ անգամ Աստված, լինելով մեզ ստեղծողը, մեզ տվել է ազատ կամք` ինքնուրույն որոշելու ու ընտրություն կատարելու: Հաճախ կնոջը հնազանդ լինելու տրված պատվիրանը շփոթում են կամակատար կամ ձայնազուրկ լինելու հետ, իսկ տեր լինելը` իրոք հասկանում հենց բառի բուն իմաստով, մինչդեռ այդ բառը պատասխանատվության մեծ զգացում ունի: Մարդկանց միությունը պետք է երկուսի մոտ էլ ներդաշնակության զգացողություն առաջացնի, ու այդ միությունը պետք է լինի իսկապես Բարձրյալի կամոք: