Քաղաքական կառուսել, կամ տաղ կռիսական


16:05 , 1 հոկտեմբեր, 2012

Սա, թերևս, էն փոքրաթիվ հարցերից մեկն է, որտեղ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը սրտովս է։ Գուցե սխալ դիրքորոշում է, բայց չկարողացա չբարձրաձայնեմ։ Ներող։

***

Հեքիաթ էր և հմայք անծիր
Մինիստրի բաղձալի պաշտոնում,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Ամբոխին, որ անձիդ էր կոչում։

Հայհոյանք, թուքումուր, պարսավում
Լցրեցիր ամբոխին վերևից։
Հիմի երբ ինքդ ես ներքևում
Ուզում ես քեզ լինեն կարեկից։

Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Առը քեզ փողերի լվացում...
Դատախազ, ԿԳԲ, ոստիկան
Քեզ սպասում են ԱԺ միջանցքում,
Օ՜վ, նախկին չինովնիկ պետական։
Եվ թախիծ, և տրտունջ, և տանջանք,
-Դո՞ւ ես այն, թե՞ աշխարհն է լացում.-
Դե՛, կանչիր հյուպատոս ու դեսպան,
Դե՛ քրֆիր երկիրն այս քո կայքում:

Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Պարում են մոլագար խնջույքում,
-Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,-

Ոչ վերջ կա, ոչ սկիզբ այս խաղում,-
Երեկ ես, այսօր դու, վաղը նա….
Պտտվիր, պտտվիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…