«Չեմ խոսի այն մասին, թե ինչ է կատարվում մեր հանդերձարանում». Նեյմար


10:20 , 10 հունվար, 2015

Lurer.com-ը գրում է․

Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 երփակչում «Էլչեի» նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակը, ինչպես նաև չի անդրադարձել թիմում տիրող իրավիճակին:

«Չեմ խոսի այն մասին, թե ինչ է կատարվում մեր հանդերձարանում: Դա կմնա թիմում: Հիանալի խաղ անցկացրինք: Շատ ուրախ եմ Մեսսիի, Սուարեսի և ինձ համար: Մեզ պետք է նման արդյունքը կրկնել նաև «Ատլետիկոյի» հետ խաղում», – Նեյմարի խոսքը մեջբերում է AS-ը: