09:33 , 10 հունվար, 20151in.am-ը գրում է․

Ուրուգվայի համեստ նախագահ Խոսե Մուխիկան հայտնել է, որ կառավարման ընթացքում բարեգործության վրա ծախսել է մոտ 550 հազար դոլար: Այս մասին հայտնում է TeleSUR հեռուստաալիքը:
Մուխիկան նշել է, որ 400 հազար դոլարն ուղղվել է բնակարանաշինության ծրագրի աջակցմանը, մնացած գումարը ներդրվել իշխող «Լայն ճակատ» կուսակցությունում:
Նախագահը հարցազրույցում ընդգծել է, որ իր նվիրատվություններով աշխարհը չի փոխել, սակայն մասնակցել է իր հասարակության բարօրությանը:
Մուխիկան հայտնի է ժողովրդի հանդեպ իր հոգածությամբ և համեստությամբ: Նախագահի պաշտոնում եղած ժամանակ նա իր աշխատավարձի 90 տոկոսը նվիրաբերել է բարեգործությանը: