08:43 , 10 հունվար, 20151in.am-ը գրում է․

Շեյխ Հարիս Ալ-Նազարին հայտարարել է, որ Ֆրանսիային նոր հարձակումներ են սպասվում ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Դուք անվտանգ չեք լինի, քանի դեռ պայքարում եք Ալլահի, նրա դեսպանորդի և հավատացյալների դեմ»,- ասվում է Ալ-Նազարիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է իսլամիստական կայքերի վերահսկման ամերիկյան ծառայության կայքում (SITE):
Ինչպես հայտարարել է MI5 բրիտանական հակահետախուզական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը, «Ալ-Քաիդան» ահաբեկչություններ է ծրագրում Արևմուտքի երկրներում, մասնավորապես՝ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և տեսարժան վայրերի վրա:
Ավելի վաղ «Ալ-Քաիդան» հաստատել էր մասնակցությունը Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված հարձակմանը: