06:35 , 10 հունվար, 2015
United Colors of Benetton ընկերությունը որոշել է հասարակության ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնությունների խնդրին։ Ծաղկի թերթիկների միտքը հոլովակի ստեղծողների մոտ հենց այնպես չի առաջացել. այդպիսով նրանք որոշեցին շունչ հաղորդել իտալական ասացվածքին. «Կնոջը չի կարելի հարվածել նույնիսկ ծաղիկներով»։
Անսովոր սոցիալական գովազդը, որը նվիրված է կանանց նկատմամբ բռնություններին, ստիպում է ոչ միայն մտածել այն մասին, որ խնդիրը լուծված չէ, այլև թե որքան կանայք են այսօր աշխարհում տառապում բռնությունից։