04:29 , 10 հունվար, 2015
Tert.am–ը գրում է.
Ռուսաստանի «պրոպագանդիստական արշավին» ԵՄ-ն կարող է պատասխանել ռուսալեզու հեռարձակում սկսելով: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»:
Ըստ աղբյուրի՝ Եվրամիությունը դիտարկում է սեփական ռուսալեզու հեռուստաալիքն ունենալու հավանականությունը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Լիտվայի և Էստոնիայի ներկայացուցիչները ԵՄ-ից պահանջել էին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ռուսական պրոպագանդային հակադարձելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ