Երեխայի լույս աշխարհ գալուց դեռևս ամիսներ առաջ ծնողներն արդեն սկսում են մտովի նախագծել իրենց զավակի ապագան: Նրանք փորձում են կանխատեսել, թե ինչ մասնագիտության տեր է դառնալու իրենց փոքրիկը կամ ինչ հետաքրքրություններ է ունենալու:
Ֆրանսիացի լուսանկարիչ Մալտոն իր նորածին դստեր մասնակցությամբ մի նախագիծ է իրականացրել, որում փորձել է ներկայացնել իր զավակի ապագա հնարավոր մասնագիտությունները:






