04:22 , 10 հունվար, 2015
Որևէ պատահականություն չկա, որ ահաբեկչական վերջին գործողությունները տեղի ունեցան հենց Ֆրանսիայում: Վերջերս Եվրամիության այս առաջատար երկրում մեծանում էր դժգոհությունը հակառուսական սանկցիաներից, և Օլանդն արդեն պատրաստ էր գնալ զիջումների և առճակատվել Գերմանիայի վարչապետ Մերկելի հետ: Ֆրանսիան փորձում էր փրկել դեմքը` Ռուսաստանին «Մինստրալների» վաճառքը կասեցնելու և դարավոր բարեկամությունը կասկածի տակ դնելու համար և շուտով Եվրամիության ղեկավար մարմիններում պետք է բարձրաձներ սանկցիաների վերացման մասին հարցը: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, պատիժ էր Ատլանտյան օվկիանոսի այն ափից: Իրավիճակը կարող է փոխվել Ֆրանսիայում միայն Օլանդի հրաժարականի կամ հաջորդ ընտրություններում տապալումից հետո: