Դուբայում 5 կմ երկարությամբ ոսկյա շղթա են պատրաստել


03:30 , 10 հունվար, 2015

0

Դուբայում 6 միլիոն դոլար արժողությամբ և 5 կմ երկարությամբ ոսկյա շղթա են պատրաստել։ Այն պետք է հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաերկար զարդարանք։

Որպեսզի պատրաստվեր նման հսկայական զարդ, անհրաժեշտ է եղել 100 մարդ և 45 օր։ Այն կշռում է 256 կգ։

Այն հանրային ցուցադրության է դրված քաղաքի հին մասում` հայտնի ոսկու շուկայի հարևանությամբ։ 

Ռեկորդը հաստատվելուց հետո շղթան մասերի կբաժանվի, և ամեն սեգմենտն իր եզակի համարով առանձին կվաճառվի։

0