Նյու Յորքում արմատական քարոզիչը ցմահ ազատազրկվել է` «Ալ-Քայիդա»-ին աջակցելու համար


03:20 , 10 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

3932442

Նյու Յորքի դատարանն ուրբաթ օրը արմատական իսլամի բրիտանացի քարոզիչ Աբու Համզա էլ-Մասրիին, ով մեղավոր է ճանաչվել ահաբեկչական «Ալ-Քայիդա» խմբավորման հետ կապերի մեջ, դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին գրում է TASS-ը:

Աբու Համզայի փաստաբանները պակաս երկարատև պատժամկետ էին պահանջում իրենց պաշտպանյալի համար` պատճառաբանելով նրա թույլ առողջությունը, սակայն դատարանը նրանց փաստարկները հաշվի չառավ: Ամենայն հավանականությամբ, կասկածյալը պատիժը կկրի Կոլորադո նահանգի բանտում` առավելագույն խիստ ռեժիմով: