Ղազախստանը 300 տոննա սննդամթերք կփոխանցի Դոնբասի բնակիչներին


01:49 , 10 հունվար, 2015

Lurer.com–ը գրում է.

Ղազախստանի Հանրապետությունը Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն կփոխանցի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը` հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

Հումանիտար օգնության փոխանցումը (300 հազար տոննա սննդամթերք) տեղի կունենա վաղը` Լուգանսկի պետական տարածաշրջանային կառավարման տարածքում:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ-ից տասնմեկերորդ հումանիտար ավտոշարասյան 124 բեռնատար է հատել Ուկրաինայի սահմանը: