23:41 , 9 հունվար, 2015
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ 1941թ Սովետական Միությունը հարձակվեց Գերմանիայի վրա՝ միևնույն ժամանակ հարձակվելով նաև Ուկրաինայի վրա: Տեսնես Ուկրաինայի վարչապետը գիտակցու՞մ է, որ իր և իր նման արկածախնդիրների պատճառով տրոհվեց Սովետական Միության կողմից գծված հսկա Ուկրաինան, իսկ մի ամբողջ ուկրաինական ժողովուրդ տառապանքների, զրկանքների միջով է անցում՝ կրելով մարդկային բազմաթիվ կորուստներ, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան է սրվել տարածաշրջանում, որ մարդկությունը կանգնած է նոր համաշխարհային պատերազմի վտանգի առջև:
Իրապես ողբալի է դառնում տվյալ ժողովրդի ապագան, երբ նրա ղեկավարները մանուկ են լինում։