23:02 , 9 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Ֆրանսիայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված Ամեդի Քուլիբանին Պորտ-դե Վենսենի խանութում պատանդ վերցրածներից երեքին սպանել է ոստիկանության գրոհից առաջ: Այս մասին է հաղորդում ֆրանսիական iTele հեռուստաալիքը:
Վերջին տվյալների համաձայն՝ ևս չորս պատանդներ լուրջ վնասվածքներ են ստացել: Հատուկ գործողությունների ընթացքում երկու ոստիկաններ վիրավորվել են:
Ֆրանսիայի ՆԳ նախարարը հաստատել է, որ սպանվել են մի քանի պատանդներ, սակայն չի հստակեցրել զոհվածների թիվը:
Քուլիբանիի մեղսակիցը կարող էր փախչել ազատագրված պատանդների հետ միասին`հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Պասկալ Դիսանդան:
Ոստիկանության կողմից որոնվող 26-ամյա Հայաթ Բունեդյենը Ամեդի Քուլիբանիի հետ մասնակցել է պատանդներ վերցնելուն: