22:02 , 9 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի ոսկերչական խանութում հանցագործները պատանդներ են վերցրել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Նոր պատանդներ վերցնելու մասին տեղեկությունը տարածվել է Փարիզում հրեական խանութի պատանդներին ազատելուց հետո:
Նշվում է, որ չարագործների ձեռքում են գտնվում 1-2 մարդ: Թաղամասը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շրջափակվել է: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Պատահածի ամենահավանական պատճառն այժմ կողոպուտն է:




