21:16 , 9 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
Փարիզի Վենսենի դարպասի մոտ հրեական կոշերային մթերքի խանութում ավարտվել է հատուկ գործողությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Այնտեղ Ամեդի Կուլիբալի անունով պատանդառուն սպանված է: Պատանդները ազատ են արձակվել:
Այսօր ցերեկը հրեական խանութում մի քանի մարդու գերի վերցրած տղամարդը պահանջում էր չհետապնդել երկու օր առաջ Charlie Hebdo-ում սպանդի համար կասկածվող տղամարդկանց: Վերջիններս հաստատվել էին Դամարտեն ան Գոել քաղաքի տպագրատանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանք ևս ոչնչացվել են: Նրանց մոտ գտնվող մեկ պատանդը ազատ է արձակվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ